Մոտակայքում
Ծաղկաձորի Ճոպանուղի
Ծաղկաձորը Հայաստանի ժամանակակից լեռնադահուկային հանգստավայրն է: Այն մեր երկրի այն փոքրիկ, բայց շատ հյուրընկալ անկյուններից մեկն է, որտեղ բնության գեղեցկությունը դրսևորվում է իր ողջ հմայքով:
Վերջին տարիների ընթացքում Ծաղկաձորը դարձել է օտարերկյա զբոսաշրջիկների համար ամենաճանաչված և նախընտրելի հանգստավայրերից մեկը, հատկապես այն զբոսաշրջիկների շրջանում, ովքեր նախընտրում են ձմեռային ակտիվ հանգիստ: Այստեղ ամեն ինչ նախատեսված է հյուրերի ակտիվ հանգստի բարձրակարգ կազմակերպման համար, և այդ գործում շատ մեծ դեր ունի Ծաղկաձորի Ճոպանուղին, որը կառուղվել է եվրոպական բարձր չափանիշների համաձայն:
Ի սկզբանե նախագծով նախատեսվել է 4 կայան: Առաջին կայանում տեղերը չորստեղանի են, իսկ երկրորդից չորրորդ կայաններում տեղերը երկտեղանի են: Մի կայանից մյուսը կարելի է տեղափոխվել առանց դահուկները հանելու: Սկսնակ լեռնադահուկորդների և սնոուբորդիստների համար գործում են հարմարավետ բուգելային վերելակներ: Վերջերս հատուկ զբոսաշրջիկների համար շահագործվեց նաև ճոպանուղու 5րդ կայանը (1030մ, 800 մարդ/ժ), որը կհասցնի ձեզ Թեղենիսի բարձրունք: Այստեղից արդեն իսկ ձգվում են մշակված տարբեր բարդությամբ սահուղիներ: Սահուղիների ընդհանուր երկարությունը կազմում է ավելի քան 30կմ:
Ճոպանուղու տարացքում գործում են մի շարք սպասարկման ծառայություններ: ավտոկայանատեղի, բուժկետ, հրահանգիչ, փրկարարական ծառայություն և սրճարաններ, որտեղ դուք կարով եք հանգստանալ, պատվիրել համեղ ուտեստներ, տաք սուրճ կամ թեյ:
Բացի այդ, ճոպանուղու տարացքում դուք կարող եք վարձակալել սպորտային ինվենտար, իսկ հմուտ մասնագետները և մարզիչները սիրով կօգնեն և կսովորեցնեն սկսնակներին:
Դահուկային եղանակը Ծաղկաձորում տևում է մինչև 5 ամիս՝ նոյեմբերի կեսերից մինչև ապրիլ: