Սենյակի գինը ներառում է՝
Անվճար WI-FI
Ավտոկայանատեղի
Հեռուստացույց
Սառնարան
Լվացքի մեքենա
Ջեռուցում
Մաքրություն
Հարկեր
Այս հարմարավետ առանձնատունը նախատեսված է առավելագույնը 3+1 անձի համար: Առանձնատան ընդհանուր մակերեսը կազմում է 65 ք.մ: Այն ունի հարմարավետ ստուդիո ոճով կառուցված սենյակ, որն ունի հյուրասենյակ և խոհանոց (վերջինս առանձնանում է հյուրասենյակից փոքր աստիճաններով); առանձին ննջասենյակ՝ մեկ երկտեղանի կամ երկու մեկտեղանի մահճակալներով և լոգարան: Այս սենյակը ունի նաև լրացուցիչ մահճակալ տեղադրելու հնարավորություն:
Խոհանոցը ամբողջությամբ կահավորված է և ունի բոլոր անհրաժեշտ խոհանոցային պարագաները և տեխնիկա՝ գազօջախ, միկրոալիքյին վառարան, թեյնիկ, սպասք:
Բոլոր լոգարանները համալրված են լոգախցիկներով և բոլոր անհրաժեշտ պարագաներով՝ վարսահարդարիչ, օճառ, շամպուն, բամբակե սրբիչներ, հողաթափեր: