Մեր մասին
«Վիլլաձոր» Ապարտ Հոթելը գտնվում է Ծաղկաձորի կենտրոնում՝ Կեչառիս վանական համալիրի հարևանությամբ, լեռնադահուկային ճոպանուղուց 800 մետր հեռավորության վրա:
Հյուրանցը բացվել է 2015թ. նոյեմբերին: «Վիլլաձոր» Ապարտ Հոթելն առաջարկում է 1-5 ննջասենյակներով վիլլաներ (առանձնատներ): Առանձնատները ունեն հյուրասենյակ, հանգստի սենյակ, ննջասենյակ, 1-4 հատ սանհանգույց, խոհանոց: Վիլլաները վերանորոգված են ժամանակի պահանջներին համապատասխան,ամբողջությամբ կահավորված են և ապահովված անհրաժեշտ տեխնիկայով՝գազօջախ, միկրոալիքային վառարան, սառնարան, սպասք լվացող մեքենա, սպասք, սեղան, աթոռ, բազմոց, հեռուստացույց:
Խոհանոցները ունեն անհրաժեշտ բոլոր պարագաները ինքնուրույն պատրաստելու և վայելելու համար:
Ննջասենյակների մեծ մասը ունեն առանձին սահնհանգույց և լոգարան: Լոգարաններում առկա է՝ ֆեն, անհրաժեշտ պիտույքներ, հողաթափեր, սրբիչներ:
Բոլոր վիլլաներն ունեն անվճար ավտոկայանատեղի, բակ: Հոթելի ամբողջ տարածքում գործում է անվճար WIFI ինտերնետ:
Վիլլաների տարածքում կա նաև բիլիարդ և մանղալ:
Մի խոսքով «Վիլլաձոր» Ապարտ Հոթելը հարմարավետ և անկաշկանդ միջավայր է, որտեղ ստեղծված են լիարժեք հանգիստ կազմակերպելու բոլոր անհրաժեշտ պայմանները: Իսկ հանգստի վայելքը կկրկնապատկեն պատշգամբներից դեպի դիմացի լեռներ բացվող հրաշալի տեսարանը :