Մոտակայքում

Սևանավանք

Սևանավանք վանական համալիրը հիմնադրվել է Սևանա լճի կղզում , որը այժմ թերակղզի է: Այն գտնվում է Սևան քաղաքից դեպի արևելք։ Պեղումների արդյունքում հայտնի է դարձել , որ այս վայրը բնակեցված է եղել նոր քարի և բրոնզի դարերում։ Այն կառուցել է Գրիգոր Լուսավորիչը դեռևս 305թ, մինչ այդ այստեղ եղել է հեթանոսական մեհյան:

 

        

 

IX դ. Սևանը իրենց հենակետն են դարձրել Սյունյաց իշխանները։ Հետագայում 874թ. Իշխանաց իշխան Աշոտ Բագրատունու դուստր, Սյունիքի Վասակ Գաբուռ իշխանի կին Մարիամի միջոցներով կառուցել է Սբ. Կարապետ և Սբ. Առաքելոց եռախորան , որոնք միաձուլվելով շրջակա միջավայրի հետ, սքանչելի տեսարան են ստեղծում դիտողի համար:

 

      

Սուրբ Առաքելոց և Սուրբ Աստվածածին եկեղեցիներն ունեն եռաբսիդ հորինվածք: Արևմտյան կողմում կցվել է գավիթ, որը հնագույններից է: Գավթի սյուները պսակել են փայտե քանդակազարդ խոյակները, որոնք այժմ պահվում են Հայաստանի պատմության թանգարանում և Էրմիտաժում։ Բլրագագաթի վրա պահպանվել են գմբեթավոր դահլիճ տիպի եկեղեցու մնացորդներ։ Համալիրի տարածքում կան նաև բազմաթիվ խաչքարեր։